«Հիմա դուք բարձր կարգի միջազգային պաշտոնյա եք». Պուտինը՝ Տիգրան Սարգսյանին

Այսօր Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հանդիպման սկզբում Վ. Պուտինը նախ ընդգծել է, որ իրենք շատ լավ ծանոթ են դեռևս այն ժամանակներից, երբ գլխավորում էին իրենց երկրների կառավարոթյունները: Այնուհետև Վ. Պուտինն ասել է. «Հիմա դուք շատ պատասխանատու առաքելություն ունեք, դարձել եք միջազգային պաշտոնյա, բարձր կարգի պաշտոնյա:Հուսով եմ, որ ձեր ղեկավարությամբ Եվրասիական միության հանձնաժողովը հաջող կաշխատի»:

Վ. Պուտինի խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն մեծ աշխատանք է կատարել, և հիմա պետք է  օգտագործել այս ինտեգրացիոն միավորման առավելությունները, որպեսզի երկրների առջև ծառացած խնդիրները լուծվեն:

Միաժամանակ Վ. Պուտինը ընդգծել է, որ շուտով Երևանում տեղի է ունենալու ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպում, իսկ ավելի ուշ` երկրների ղեկավարների հանդիպում Ղազախստանի մայրաքաղաքում:

Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ հանձնաժողովն ամեն ինչ անելու է, որպեսզի ԵԱՏՄ երկրների մատնանշած առաջնահերթություններն իրականացվեն ամբողջ  ծավալով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930