Բաժիններ՝

ԵԽ ԽՎ նախագահը կոչ է արել ազատել Սավչենկոյին

ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ է արել ազատել ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյին, ով ՌԴ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման Դոնբասում ռուս լրագրողների սպանելու մեղադրանքով, հայտնում է RIA Novosti-ն:

«Ռուսաստանում, ցավոք, նախկինի պես բանտարկված է մեր գործընկերը՝ Նադյա Սավչենկոն: Ես շարունակում եմ կոչ անել ազատել նրան: Ի ազատագրումն բոլոր պատանդների, որոնց պահում են ռուսական և ուկրաինական կողմերը հակամարտության ընթացքում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշարջանում:
Հիշեցնենք, որ Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինծառայող, օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել 2014թ. ամռանը Լուգանսկում ռուս լրագրողների սպանության ու ՌԴ սահմանն անօրինական կերպով հատելու մեջ ու նրան դատապարտել 22 տարվա ազատազրկման:

Դատարանը հայտարարել է, որ ունենալով ռազմական պատրաստվածություն, Իրաքում ռազմական գործողությունների մասնակցության փորձ, Սավչենկոն անձնական նախաձեռնությամբ մասնակցել է Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող զինված բախումներին, ինքնակամ համաձայնել է մասնակցել հրետանային հարվածներին՝ ուղղված խաղաղ բնակիչների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս