ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի հարցով ոչ մի գաղտնի բանակցություն չեն վարում. Լավրով
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև որևէ գաղտնի բանակցություն չի ընթանում: Կա նորմալ աշխատանքային խորհրդակցությունների ռեժիմ, ինչպես նաև Սիրիայի աջակցության հարցով միջազգային խմբի շրջանակում երկու երկրների համագործակցություն, ինչպես նաև՝ այդ խմբում հաշտեցման նպատակով ստեղծված ենթախմբերի շրջանակում:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Վերջինս նաև հայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերը չեն գործում ընդդիմության դեմ, որը կողմ է զինադադարի պահպանմանը, այդ թվում՝ Հալեպում:
«Կառավարական զորքերը, որոնց աջակցում է Սիրիայում ռուսական Ռազմա-տիեզերական ուժերի խումբը, չի գործում զինադադարի պայմաններն ընդունած ընդդիմության դեմ: Սիրիայի բանակը, մեր ռազմատիզերական ուժերի օգնությամբ աշխատում է ահաբեկիչների դեմ»,- ասել է Լավրովը:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «Հալեպի շուրջ կան ԴԱԻՇ-ի շատ ուժեղ դիրքեր ու բավականաչափ մեծ տարածքներ, որ զբաղեցնում է «Ջաբհաթ ալ-Նուսրան»:
«Թե´ այս, թե´ այն ահաբեկչական խմբավորումները փորձում են լավացնել իրենց դիրքերը Հալեպի շրջանում»,- հավելել է Լավրովը: