Թուրքիան վիզաներ է սահմանել ծառայողական անձնագրեր ունեցող ռուսների համար
Ռուսները, ովքեր մտադիր են այցելել Թուրքիա ծառայողական անձնագրերով, սկսած ապրիլի 15-ից, պետք է վիզաներ ձևակերպեն: Ընդ որում՝ դա չի վերաբերի դիվանագիտական և արտասահմանյան անձնագրեր ունեցողներին: Այս մասին Facebook-ում հայտնել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանությունը:
«Սկսած 2016 թվականի ապրիլի 15-ից՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ, որոնք Թուրքիա են մուտք գործում ծառայողական անձնագրերով, կկիրառվի վիզային ռեժիմ: Առանց վիզայի ռեժիմը կպահպանվի ՌԴ-ի քաղաքացիների համար, որոնք ունեն դիվանագիտական անձնագիր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սահմանափակումները հայտնվեցին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ճգնաժամի ֆոնին, այն բանից հետո, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը խոցվեց Սիրիայում թուրքական ԶՈՒ կողմից: