Բաժիններ՝

Երեխան գրկին ֆրանսուհին զինված կողոպտիչին դուրս է հանել ռեստորանից

Ֆրանսիայի Կալվադոսի տարածաշրջանի բնակչուհին՝ երեկան գրկին, զինված կողոպտիչին հարկադրել է իջեցնել ատրճանակը եւ հեռանալ ռեստորանից:

Միջադեպը, որը տեսագրվել է տեսահսկման խցիկով, ապրիլի 17-ին հայտնվել է նորությունների Normandie-actu տարածաշրջանային պորտալի YouTube-ալիքում: Մեկ օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան 101 հազար անգամ:

Ինչպես հաղորդել է The Local-ը, դիմակով տղամարդը ներխուժել է ռեստորան եւ, զենքն ուղղելով աշխատակիցների վրա, պահանջել իրեն տալ փողերը: Ռեստորանի տիրուհին, որ այդ ժամանակ գրկած տանում էր երեխային, անցել Է ատրճանակի փողի առջեւով, ցած դրել մանկիկին եւ սկսել է վռնդել գողին՝ հարվածելով նրան այն պայուսակով, որում կողոպտիչը հույս ուներ տեղավորել գողոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930