Բաժիններ՝

Մոսկվան Էր-Ռիադին մեղադրում է նավթային բանակցությունները ձախողելու մեջ

Ռուսաստանը Սաուդյան Արաբիային ու Պարսից ծոցի մի շարք երկրների մեղադրել է նավթարդյունահանման սառեցման մասին համաձայնագիրը ձախողելու մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Հիմա դա, հավանաբար, գաղտնիք չէ: Դա Սաուդյան Արաբիան է և Պարսից ծոցի մի շարք երկրներ»,- հայտարարել է Նովակը:

Նա նշել է, որ պայմանավորվածությունների բացակայությունը կարող է բացասաբար ազդել նավթի շուկայում գների վրա:

«Սակայն, այդուհանդերձ, մենք կարծում ենք, որ դա չի բացառում գնագոյացման շուկայական մեխանիզմները»,- ասել է Նովակը:

Հիշեցնենք, որ Դոհայում նավթի արտադրողների բանակցությունները անարդյունք են եղել, ինչի հետևանքով նավթը զգալի էժանացել է, որին հաջորդել է ռուսական ռուբլու փլուզումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930