
Թուրք ազգայնականները փորձել են պարկ հագցնել ամերիկացի զինծառայողի գլխին

Թուրքական ազգայնական «Երիտասարդների թուրքական միություն» կազմակերպության 2 անդամ է ձերբակալվել ամերիկացի զինծառայողի գլխին պարկ հագցնելու փորձի համար: Ներկայում երիտասարդները տնային կալանքի տակ են, հայտնում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին «Ինջիրլիք» ավիաբազայում, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից: Զինծառայողի վրա հարձակմանը, ԶԼՄ-ների տեղեկություններով, մասնակցել են Յալչին Սեմիր Աքարսուն և Ջենք Կըզըլըրմաքը: Տեղի ունեցածի տեսագրությունը իր Twitter-ում հրապարակել է լրագրող Ռաջիփ Սոյլուն:
«Դուք պատասխանատու եք մեր երկրում ահաբեկչության համար»,-հայտարարել է Աքարսուն հարձակման ժամանակ:
Խոսելով ահաբեկչության մասին՝ Աքարսուն հավանաբար նկատի ունի քրդերի, ինչպես նաև ԴԱԻՇ-ի հարձակումները, նշում է Associated Press-ը:
Տեսանյութը՝ այստեղ