Բաժիններ՝

Բրյուսելի օդանավակայանն իր լիարժեք աշխատանքին կվերադառնա հունիսին

Բրյուսելի օդանավակայանը, որը տուժել էր ահաբեկչություններից, կարող է վերականգնել լիարժեք աշխատանքը մինչև հունիս, հայտարարել է օդանավակայանի տնօրեն Առնո Ֆեյթը, հայտնում է Interfax-ը:

«Մենք նորից 100 տոկոսանոց հնարավորությամբ կաշխատենք հունիսին»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ խոսքը «բազային ծառայությունների» մասին է, քանի որ վերանորոգման աշխատանքների մի մասը շարունակվում է նաև ամառվա շրջանում:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել 3 պայթյուն՝ երկուսը՝ օդանավակայանում, մեկը՝ մետրոյում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ պայթյուններին զոհ է գնացել 33 մարդ, ևս 316-ն ստացել են վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս