Դեսպան Բաղդասարյանը Հռոմում ներկայացրել է ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ ձեռքբերումները

Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը հունիսի 22-ին մասնակցել է Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դեսպան Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ձեռքբերումները և առկա հնարավորությունները: Նշվեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ օգտվելով ԵՄ հետ արտոնյալ առևտրային ռեժիմի հնարավորությունից, կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ և ԵԱՏՄ երկրների միջև:

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարարներ, դիվանագետներ, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930