Բաժիններ՝

Ղրղզստանի նախագահը երաժշտական ալբոմ է թողարկել

Ռուսական «Մելոդիա» ընկերությունը վաճառքի է հանել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի «Ի հեճուկս ճակատագրի» երաժշտական ալբոմը: Սկավառակի թողարկման ծանուցումը եւ դրանում ընդգրկված կոմպոզիցիաների ցուցակը հրապարակված են ֆիրմայի կայքում։

Սկավառակում տեղ են գտել տասնյակ թրեքներ, որոնց թվում են՝ «Ես չեմ կարող ապրել առանց քեզ», «Խփված թռչունը», «Ուրիշ կին» եւ «Ես չեմ վախենում մեռնել» կոմպոզիցիաները: Բոլոր երգերն Աթամբաեւն ինքն է կատարել: Նա է կոմպոզիցիաների մեծամասնության տեքստերի եւ երաժշտության հեղինակը:

2016 թվականի հուլիսին Ղրղզստանի նախագահը երեք տեսահոլովակ է ներկայացրել «Ի հեճուկս ճակատագրի», «Ես չեմ կարող ապրել առանց քեզ» եւ «Ես չեմ վախենում մեռնել» իր երգերի համար: Աթամբաեւը նշել է, որ նախագահական ժամկետի լրանալուց հետո զբաղվելու է ստեղծագործական գործունեությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս