
Երկրի բնակչությունը 2050 թվականին կգերազանցի 9,8 միլիարդը. ՄԱԿ

Երկրի բնակչությունը ներկայիս 7,6 միլիարդից 2050 թվականին կավելանա մինչեւ 9,8 մլրդ, իսկ 2100 թվականին կհասնի 11,2 միլիարդի, նույնիսկ չնայած ծնելիության ընդհանուր մակարդակի իջնելուն: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 21-ին:
Հետազոտության համաձայն, մոլորակի վրա բնակչության աճը տեղի է ունենում հիմնականում 47 զարգացող երկրների հաշվին, որոնցում ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով կազմում է 4,3 երեխա: Այդ պետությունների բնակիչների ընդհանուր թավաքանակը, որը ներկայում կազմում է 1 մլրդ, 2050 թվականին կհասնի 1,9 միլիարդի: Աֆրիկյան 26 երկրների բնակչությունը նույն այդ ժամանակաշրջանում կկրկնապատկվի, նշվում է զեկույցում:
«Ներկայում բնակչության տարեկան աճը կազմում է 83 մլն մարդ, եւ մենք սպասում ենք, որ այդ միտումը կպահպանվի նույնիսկ այն բանի հաշվառմամբ, որ աշխարհում ծնելիության մակարդակը շարունակում է նվազել»,-նշում են հետազոտության հեղինակները:
Նրանք ծնելիության մակարդակի ընդհանուր անկումը կապում են Երկրի բնակչության ծերացման հետ: Սպասվում է, որ 60-ից բարձր տարիքի մարդկանց թվաքանակը 2100 թվականին կեռապատկվի եւ կկազմի 3,1 մլրդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2010-ից մինչեւ 2015 թվականը ծնելիության մակարդակը բնակչության վերարտադրության համար անհրաժեշտից ցածր էր 83 երկրներում, որոնց բաժին է ընկնում Երկրի ամբողջ բնակչության 46 տոկոսը: Ծնելիության մակարդակի անկում է դիտվում նաեւ Աֆրիկայում. եթե 2000-2005 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում այդ ցուցանիշը մեկ կնոջ հաշվով այնտեղ կազմում էր 5,1 երեխա, ապա 2010-ից մինչեւ 2015 թվականը այն նվազել էմինչեւ 4,7:
Հետազոտությունը նաեւ կանխատեսում է բովանդակում Հնդկաստանի բնակչության աճի վերաբերյալ. այն Չինաստանի բնակչությանը պետք էգերազանցի 2024 թվականին՝ հասնելով 1,4 միլիարդի նշագծին: Բացի այդ, ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսում են, որ 2050 թվականին ԱՄՆ-ը կկորցնի բնակչության թվաքանակով աշխարհի երրորդ երկրի կարգավիճակը՝ այդ տեղը զիջելով Նիգերիային, որն այժմ յոթերորդ տեղում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA