Տեխասի Enterprise Products Partners էներգետիկ ընկերությունը վերջին 40 տարում առաջին անգամ կիրականացնի ամերիկյան նավթի արտահանում, հայտնում է The Wall Street Journal-ը:
Բունդեսվերն ավարտում է Թուրքիայում հակաօդային պաշտպանության իր առաքելությունը, որի նպատակն էր կանխել Սիրիայի կողմից հնարավոր հարձակումները: Զենթահրթռիռային Patriot համակարգերը Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստից հեռացվել են դեկտեմբերի 23-ին՝ ուղղություն վերցնելով դեպի Գերմանիա, հայտնում է dpa գործակալությունը:
Տորնադոները նախօրեին պատուհասել են ԱՄՆ-ի հարավը, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել ու 40-ը տուժել են, հայտնել են տեղի իշխանություններրը:
Ադրբեջանի Միլի մեջլիս է ներկայացվել «ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակի մասին» օրինագիծ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է ներկայացրել:
Ինչպե՞ս կարող է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպանը այդքան անտեղյակ լինել՝ իր ելույթում գովաբանելու Թուրքիայի «արժեքավոր» դերակատարությունը Արցախյան հակամարտության կարգավորման ջանքերում:
Հայտնի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը վերջերս սկսել է տեղաշարժվել հաշմանդամի սայլակով: Պատճառը կոնքազդրային հոդի վնասվածքն է, հայտնում է R7 պարբերականը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի արտակարգ ճեպազրույցը տեղի կունենա Վրաստանի ժամանակով ժ. 20:00-ին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը:
Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են մինչև 2015թ. ԱՊՀ անդամ երկրների ռազմական համագործակցության իրականացման արդյունքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր վերաբերմունքն է հայտնել Ռուսաստանի կողմից «Սու-24» ինքնաթիռի բորտային ինքնագրի հրապարակային բացման ու դրանցում պարունակվող տեղեկությունը կարդալու անհնարինության նկատմամբ, հայտնում է Milliyet թերթը:
Մոսկվայի 28-ամյա բնակիչ Մարիա Սամոյլովան փախել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների մոտ: Համենայն դեպս, դրանում վստահ է նրա հայրը՝ 51-ամյա Արթուր Մկրտումյանը, ով դստեր անհետացման մասին հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:
Կախա Քալաձեն նշել է, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը և սերտացումը: Նրա խոսքով՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար:
Brent ապրանքանիշի նավթի 1 բարելի գինը 2004 թվականի հուլիսից առաջին անգամ նվազել է 36 դոլարից, հայտնում է РБК-ն:
Այսօր առավոտից վրացական ԶԼՄ-ները, հղում կատարելով անանուն աղբյուրներին, տեղեկություն են տարածում այն մասին, թե սպասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: Այս մասին հայտնում է apsny.ge-ն:
Ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24»-ի վրա հարձակումը որակել է որպես «գրեթե դավաճանություն»:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Մոսկվայում ստորագրել են հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմը կարող է չեղյալ հայտարարվել այն դեպքում, եթե վրացական իշխանությունները վարեն հավասարակշռված արտաքին քաղաքականություն, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Իրաքյան զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ռամադի քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի թաղամասեր, որոնք ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրավել էին մայիսին:
Թուրքական կայքերի վրա հարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով հատուկ ծառայություններում աղբյուրներին:
Ստամբուլի «Սաբինա Գյոկչեն» (Sabiha Gökçen) օդանավակայանում այսօր տեղի ունեցած պայթյունը, որի ժամանակ վնասվածքներ էր ստացել 2 մարդ, կարող էր ահաբեկչություն լինել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ցուցակը՝ դրանում ներառելով «Խնայբանկի» ու ВТБ-ի (ՎՏԲ) մի շարք «դուստր» ընկերությունները, ինչպես նաև «Նովիկոմբանկը», Генбанк-ն ու մի շարք այլ ռուսական վարկային կազմակերպություններ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությանը:
«Հետաքննության տվյալով՝ հենց Խոդորկովսկին, լինելով նավթային ՅՈՒԿՕՍ ընկերության վարչության նախագահ ու բաժնետեր, հանձնարարել է իր աշխատակիցներ Նևզլինին ու Պիչուգինին, ինչպես նաև այլ անձնանց՝ Պետուխովի ու Ռիբինը սպանությունը, ում ծառայողական գործունեությունը հակասել է ՅՈՒԿՕՍ-ի շահերին: Հետաքննության համար միանգամայն ակնհայտ է, որ այդ հանցագործությունները կատարվել են»:
Իրանի Թավրիզ քաղաքում կայացել է եռակողմ հանդիպում «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովի, «Իրանի երկաթուղային ճանապարհների» գլխավոր տնօրեն Մոհսեն Պուրսեիդ Աղայի ու «Վրաստանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի մասնակցությամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
10 փախստական է զոհվել Էգեյան ծովում նավի խորտակման հետևանքով: Զոհերի թվում կա 5 երեխա, հայտնում է Reuters-ը:
Anonymous խմբավորման ցանցահենները հայտարարել են Թուրքիայի իշխանությունների դեմ խոշորամասշտաբ կիբերպատերազմի մասին՝ նրանց մեղադրելով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ, հայտնում է The Mirror-ը:
Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստից դուրս բերել իրենց զենիթահրթիռային Patriot համակարգերը, հայտնում է SOL-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը երկրները կմոտեցնի խաղաղ գործընթացին:
Մոսկվայի հյուսիսում գտնվող ռեստորաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, հայտնում է RIA Novosti-ն:
Reuters-ի տեղեկություններով, 2 մարդ վնասվածքներ է ստացել Ստամբուլի Sabiha Gökçen միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: