Բաժիններ՝

Դոնի Ռոստովում 12 շենք է այրվում 6,5 հազար քառակուսի մետր տարածքում

12 շենք Է այրվում Դոնի Ռոստովում, հրդեհը մարում են ուղղաթիռի օգնությամբ, արտակարգ պատահարի վայրում հրշեջների խմբավորումը մեծանում է: Այդ մասին օգոստոսի 21-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոստովի մարզի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում:

«Ճշտված տեղեկությունների համաձայն, Նիժեգորոդսկի փողոցում տեղի Է ունեցել մասնավոր մեկհարկանի բնակելի մի տան բռնկում, սաստիկ քամու պատճառով կրակն արդեն 12 շենք Է ընդգրկել Է 6,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Տարհանվել է 300 մարդ:

Հրդեհին բարդության չորրորդ աստիճան է տրվել: Խմբավորման կազմն ընդլայնվում է, հրդեհաշիջման գործում ընդգրկված է Ռուսաստանի ԱԻՆ-ի Մի-8 ուղղաթիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031