Բաժիններ՝

Սերբիան իր բոլոր դիվանագետներին հետ է կանչել Մակեդոնիայից

Սերբիան իր բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին հետ է կանչել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեից: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնել է ազգային հեռուստատեսությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը:

Նշվում է, որ դեսպան Դուշանկա Դիվյակ Տոմիչը և դեսպանատան աշխատակիցներն անցած գիշեր ժամանել են Բելգրադ: Դիվանագետների հետկանչման պատճառ է նշվել շտապ կոնսուլտացիաների անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Մակեդոնիայի իշխանություններից պահանջել է ուժեղացնել դեսպանատան պահպանության անվտանգության միջոցները: Սպասվում է, որ ստեղծված իրադրության կապակցությամբ այսօր հատուկ հայտարարությամբ հանդես կգա Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իվիցա Դաչիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031