Բաժիններ՝

Կատալոնիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի

Կատալոնիայում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 15-ի: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտարարել է Կատալոնիայի կառավարությանն առընթեր ներքին գործերի խորհրդական Ժոակիմ Ֆոռնը:

Ահաբեկչական գործողությունների զոհերի թվում կա յոթ կին և ութ տղամարդ: Ոստիկանությունում հայտնել են զոհվածների ազգությունը՝ վեց իսպանացի, երեք իտալացի, երկու պորտուգալացի, մեկական բելգիացի, ամերիկացի, կանադացի և ավստրալացի:

Օգոստոսի 17-ի ցերեկն ավտոֆուրգոնը մարդկանց բազմության մեջ էր մխրճվել Բարսելոնայի՝ հետիոտների համար նախատեսված Ռամբլա փողոցի շրջանում: Դրա հետեւանքով զոհվել էր 13, վիրավորվել ավելի քան 130 մարդ: Մի քանի ժամ անց ավտոմեքենան մարդկանց բազմության մեջ էր մխրճվել Կամբրիլսում, որը գտնվում է Բարսելոնայից 120 կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ զոհվել էր մեկ, վիրավորվել վեց մարդ: Մինչ այժմ հիվանդանոցներում 50-ից ավելի մարդ է մնում: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031