
Իսրայելական օդուժը հարված է հասցրել սիրիական ռազմական օբյեկտին

Սիրիայում հայտարարել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից կառավարական զորքերի օբյեկտի գնդակոծման մասին։ Սիրիական ԶԼՄ-ների տվյալներով՝ ավիահարվածի հետեւանքով զոհվել են երկու կամ երեք զինծառայողներ:
Մինչդեռ Haaretz թերթը պնդում է, որ հարվածը հասցվել է Համայի նահանգի Մասյաֆ քաղաքում գտնվող գիտահետազոտական օբյեկտի, որի տարածքում կենսաբանական եւ քիմիական զենք էր մշակվում:
Իսրայելի պաշտոնատարներն առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: