Բաժիններ՝

Դեր Զորում պաշարման մեջ մնացած հայ զինվոր Դրո Մղամեզն ազատության մեջ է

Սիրիայի բանակի հայազգի զինվոր Դրո Մղամեզն ազատության մեջ է: Այդ մասին «Արեւելքը» տեղեկություն ստացավ զինվորի հարազատներից, որոնք ավելի վաղ «Արեւելքին» հայտնել էին, որ վեց տարի Սիրիայի բանակում ծառայող իրենց որդուց Դեր Զորի պատերազմական իրավիճակի պատճառով ոչ մի լուր չունեն: Դրո Մղամեզը սիրիացի հարյուրավոր զինվորների հետ երեք տարի պաշարման մեջ էր մնացել Դեր Զորի բանակային զորանոցում:

Երեկ, ինչպես հայտնի է, Սիրիայի բանակը ճեղքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշարման օղակն ու ազատել բազմաթիվ սիրիացի զինվորների: Դրո Մղամեզի հարազատները հայտնում են, որ նրանց մեջ է եղել նաեւ Դրոն:
Դեր Զորի պաշարման մեջ այլ հայազգի զինվորներ էլ կային, որոնց ճակատագիրը մնում է անհայտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930