Անտիգուա և Բարբուդայում «Իրմա»-ից վնասը գնահատել են երկրի ՀՆԱ-ի 10 տոկոսի չափով
«Իրմա» փոթորիկը Անտիգուա եւ Բարբուդայում համատարած ավերածությունների է հանգեցրել Բարբուդա կղզում, տարերքից վնասը կազմել է 150 միլիոն դոլար (1,45 միլիարդ դոլար տարեկան համախառն ներքին արդյունքի դեպքում): Այս մասին 100 հազարից պակաս բնակչությամբ կղզի-պետության վարչապետ Գաստոն Բրաունը սեպտեմբերի 6-ին հայտարարել է Antigua Broadcasting Service կառավարական ռադիոհաղորդումների ծառայության եթերում:
«Ավերածությունները շատ շատ են: Բարբուդա կղզին գործնականում պիտանի չէ ապրելու համար: Վերականգնումը կտեւի տարիներ»,- պատմել է կառավարության ղեկավարը: Բրաունը նշել է, որ 1,5 հազարից փոքր-ինչ ավելի բնակչությամբ կղզում զոհվել Է մեկ մարդ:
ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի տվյալներով՝ «Իրմա»-ն ամենաուժեղն Է այն բոլոր փոթորիկներից, որոնք Ատլանտյան օվկիանոսում երբեւէ գրանցվել են Կարիբյան ավազանի եւ Մեքսիկական ծոցի սահմաններից դուրս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: