Բաժիններ՝

Արեգակի վրա հզոր բռնկումը վատացրել է կապը Եվրոպայում և Ամերիկայում

Սեպտեմբերի 6-ին Արեգակի վրա տեղի ունեցած բռնկումը, որն ամենահզորն է վերջին 12 տարվա ընթացքում, վատացրել է կապը Եվրոպայի եւ Ամերիկայի տարածքում: Բռնկման հզորությունը գնահատվում է որպես հնարավոր առավելագույնին մոտ, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Նիկոլայ Պուշկովի անվան Երկրային մագնիսականության, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի Տիեզերական եղանակի կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշը:

«Մենք բռնկման հզորությունը գնահատում ենք որպես առավելագույնին մոտ՝ X9,3-ին (տառը նշանակում է «արտակարգ մեծ բռնկումների» դասը, իսկ թիվը՝ բռնկման ուժը): Այն տիեզերական տեխնիկայի եւ կապի համակարգերի խափանման սպառնալիք է: Բռնկումն արդեն վատացրել է կապի որակը Եվրոպայում եւ Ամերիկայում»,- ասել է նա: Փորձագետը նաեւ սեպտեմբերի 7-ի առավոտյան կանխատեսել է մագնիսական փոթորկի սկիզբ, ինչը կհանգեցնի խրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց ինքնազգացողության վատթարացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս