Մանհեթենում նոյեմբերի 22-ին վախճանվել է երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը՝ արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիրը:
Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է որպես տարածաշրջանի նախկին ղեկավար թոշակ ստանալուց, որը կարող էր կազմել տարեկան 112 հազար եվրո:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վաղը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալու է Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը։
Միացյալ Նահանգների KFC արագ սննդի ռեստորանների ցանցը վաճառքի է հանել գործվածքից պատրաստված տուրիստական վրաններ՝ Ֆարադեյի վահանով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեմ է այդ պլանի մի քանի կետերին, այդ թվում՝ հանրաքվեի անցկացմանը, ինչը ներկայումս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին զուգահեռ բանակցությունների առարկան է, և որին դեմ չէ Արևմուտքը:
Զինյալներից սիրիական Հալեպի ազատագրումից հետո առաջին անգամ քաղաքի հին մասում բացվել է Խան ալ Ջումրուք պատմական փակ շուկան։
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեի պաշտոնաթողությունը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհուն դարձրեց պետության ամենատարեց ղեկավարն աշախարհում:
Մադագասկարում ժանտախտի բռնկման դեմ պայքարը բարդանում է հիվանդների պահվածքից, որոնք բուժհաստատությունները լքում են ներարկումներից վախենալու պատճառով:
Անցյալ շաբաթ ես մի հոդված էի գրել Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահ Ռոն Թորոսյանի մասին, որը 60 հազար դոլարի պայմանագիր էր կնքել, որպեսզի PR աշխատանքներ կատարի Թուրքիայի Հանրապետության համար Միացյալ Նահանգներում:
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են ընդունել սիրիական հակամարտության հարցում այդ երեք երկրների հետագա համագործակցության առնչությամբ:
Սոչիում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ղարաբաղյան հարցը բարձրացնելու ցանկությունն ընթացք չի ստանա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը միայն Ռուաստանը կարող է լուծել:
Եգիպտոսի գլխավոր դատախազ Նաբիլ Սադիքը կարգադրել է ձերբակալել քսանինը մարդու, որոնք մեղադրվում են թուրքական հետախուզության հետ համագործակցելու մեջ:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ), Շանլըուրֆա (Ուրֆա) և Անկարա քաղաքներում «ստրուկների շուկա» է հիմնել, որտեղ վաճառում է եզդի կանանց և երեխաների:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մտադիր է մինչեւ տարեվերջ միջսիրիական բանակցությունների երկու փուլ անցկացնել Ժնեւում:
Նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների Հաագայի տրիբունալը բոսնիացի սերբերի բանակի նախկին գեներալ Ռատկո Մլադիչին դատապարտել է ցմահ բանտարկության՝ նրան մեղավոր ճանաչելով ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ, տեղեկացնում է BBC-ին:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը շատ օգտակար է Հայաստանի համար, թեև չի ներառում ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտին:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայում հայտարարել էր իր պաշտոնից հեռանալու մասին, հրաժարվելէ պաշտոնաթող լինելու իր որոշումից եւ կրկին գլխավորելու է հանրապետության կառավարությունը:
Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին մատակարարումը կիրականցվի 2019 թվականին:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ նախատեսվում է ստորագրել «Արևելյան գործընկերության» եզրափակիչ հռչակագիրը, որում սովորաբար անդրադարձ է լինում հակամարտություններին, այդ թվում՝ ԼՂ հակամարտությանը:
Ֆիլիպինյան ծովում՝ Ճապոնիայի Օկինավա կղզուց հարավ-արեւելք ընկած շրջանում կործանված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինքնաթիռում եղած 11 մարդկանցից ութը հայտնաբերվել են:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Մանաս» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին:
Թուրքիայում եղանակային անբարենապաստ պայմանների պատճառով գանձախույզները հայտնվել են Անթալիայի դատարկված լողափերում:
Կամերունը միացել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ դառնալով այդ միավորման 74-րդ անդամը։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է նոյեմբերի 22-ին, կտակ է թողել, որի համաձայն՝ նրա մարմինը պետք է դիակիզվի, իսկ աճյունափոշին բաժանվի երկու մասի եւ հողին հանձնվի Մոսկվայում ու երգչի հայրենիքում՝ Կրասնոյարսկում:
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Կրեմլում հուղարկավորված Իոսեֆ Ստալինի մարմինը պետք է տեղափոխվի Վրաստան, «որպեսզի Ռուսաստանի միլիոնավոր բնակիչները ազատ շունչ քաշեն` իմանալով, որ ստալինյան ոգին հեռացել է Ռուսաստանից»:
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս ակնարկել էր Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ ԱՄՆ-ի կապի մասին:
«Լավրովի այցը սովորական այց էր: Հասկանալի է, որ այն Արցախի հարցի քննարկման համար էր: Այդ քննարկումը եղել է, և ակնհայտ է, որ ոչ մի լուրջ փոփոխություն կամ զարգացում Արցախի հարցում այս փուլում սպասել պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հիվանդանոցում նոյեմբերի 21-ին 67 տարեկան հասակում վախճանվել է 1970-ական թվականներին հանրաճանաչ ամերիկացի դերասան եւ երգիչ Դեւիդ Քեսիդին:
«Ռոսպրոմբանկի» ղեկավար Սերգեյ Սալոգուբովը ձերբակալվել է այդ կազմակերպության ավելի քան 750 մլն ռուբլի գումարի միջոցների հափշտակման մեղադրանքով: