Դե Միստուրան ծրագրրում է Սիրիայի շուրջ բանակցությունների երկու փուլ անցկացնել դեկտեմբերին
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մտադիր է մինչեւ տարեվերջ միջսիրիական բանակցությունների երկու փուլ անցկացնել Ժնեւում:
Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով սիրիական ընդդիմության Էր-Ռիադ-2 խորհրդաժողովի բացմանը։ «Ես մտադիր եմ դեկտեմբերին բանակցությունների ոչ թե մեկ, այլ երկու փուլ անցկացնել Ժնեւում: Բայց դրա համար ինձ հարկավոր է սիրիական ընդդիմության ուժեղ եւ կրեատիվ պատվիրակություն»,-ասել է դե Միստուրան, որի ելույթի տեքստը տարածել է հատուկ դեսպանորդի գրասենյակը:
Հոկտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ դե Միստուրան հայտարարել էր, որ միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլը Ժնեւում կսկսվի նոյեմբերի 28-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: