Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի թագուհին դարձել է պետության ամենատարեց ղեկավարն աշխարհում. DM

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեի պաշտոնաթողությունը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհուն դարձրեց պետության ամենատարեց ղեկավարն աշախարհում: Բրիտանական Daily Mail (DM) թերթի հաշվարկներով՝ այն բանից հետո, երբ 93-ամյա Մուղաբեն, որն աֆրիկյան երկիրը կառավարել էր 37 տարի, նոյեմբերի 21-ին հայտարարեց նախագահի պաշտոնից հեռանալու մասին, այս ոչ պաշտոնական կոչումն անցավ 91-ամյա Եղիսաբեթ Բ-ին, որը Միացյալ Թագավորության ղեկավարն է։

Դա դարձավ Վինձորների միապետական տան հերթական ռեկորդը: Այսպես, 2015 թվականին Եղիսաբեթ Բ-ն գերազանցեց բրիտանացի կառավարիչների թվում գահին մնալու տեւողությամբ Վիկտորյա թագուհու ռեկորդը: Այն բանից հետո, երբ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին վախճանվեց Թաիլանդի Փումիփոն Ադուլյադեթ թագավորը, նա դարձավ աշխարհում ամենաերկար կառավարողը ներկայում ապրող միապետերից:

Այս տարվա փետրվարի 6-ին Եղիսաբեթը նշեց գահին իր գտնվելու 65-ամյակը՝ դառնալով պատմության մեջ առաջին բրիտանացի միապետը, ում հաջողվել է տոնել այդ օրը, որը կոչվում է «շափյուղյա» հոբելյան:

Բացի դրանից, երկու օր առաջ՝ նոյեմբերի 20-ին, նա իր ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հետ նշեց այսպես կոչված պլատինե հարսանիքը՝ ամուսնության 70-ամյակը: Բրիտանական թագին ներկայիս թագուհու նախորդներից ոչ մեկին դեռ բախտ չի վիճակվել տոնելու այդ հոբելյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս