
ԻՊ-ը Թուրքիայում եզդի կանանց է վաճառում. Sputnik

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ), Շանլըուրֆա (Ուրֆա) և Անկարա քաղաքներում «ստրուկների շուկա» է հիմնել, որտեղ վաճառում է եզդի կանանց և երեխաների:
Թուրքական «Gazeteduvar.com» լրատվական կայքի փոխանցմամբ՝ այս մասին գրել է ռուսական «Sputnik» լրատվական գործակալության արաբալեզու ծառայությունը:
Տարածված տեղեկության համաձայն՝ ԻՊ-ը Սիրիայում և Իրաքում պարտվվելուց հետո այնտեղի «ստրուկների շուկան», որտեղ վաճառում էր գերի վերցրած եզդի կանանց, տեղափոխել է Թուրքիա: