Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր առավոտյան զանգահարել ու շնորհավորել է «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող Ուկրաինայի ներկայացուցիչ Ղրիմի թաթար Ջամալային:
Իրանի իշխանություններն ութ մարդ են ձերբակալել Instagram-ի հավելվածն անբարոյական նպատակներով օգտագործելու մեղադրանքով: Այս մասին հայտնել է Թեհրանում համակարգչային հանցագործությունների գծով դատարանի ղեկավար Ջավադ Բաբային:
Որքան երկար է շարունակվում հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, այնքան ինտենսիվ են զինվում հակամարտող կողմերը, այնքան մեծ է նոր էսկալացիայի վտանգը, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը: Այս մասին այսօր Վիեննայում՝ մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Քուրդ աշխարհազորայինները (HPG), որոնք համարվում են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) ռազմական թևը, հայտարարել են Թուրքիայի արևելքում 2 օրում 32 թուրք զինծառայողի ոչնչացման մասին: Քուրդ ապստամբները հայտնել են, որ մարտերի հետևանքով իրենք կորցրել են 7 մարդու:
Նախագծերը, որոնք անցնում են Ադրբեջանի տարածքով, կրում են միջազգային բնույթ և բարձրացնում են բնակչության բարեկեցությունը: APA-ի վրացական բյուրոյի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին ասել է Թբիլիսիում այցով գտնվող Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն:
Վրաստանում՝ ՆԱՏՕ-ի ուսումնական ու գնահատման կենտրոնում (JTEC) մեկնարկել են շաբաթական առաջին ռազմադաշտային զորավարժությունները, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
«Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթող ճանաչված երգչուհի՝ Ուկրաինան ներկայացնող Ջամալան երգում է նաև հայերեն:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրկաշվիլինն այսօր Վրաստանի կառավարությունում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Արթուր Ռասիզադեի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Վախենամ, որ, եթե մոտակա ամսին չլինի ինչ-որ առաջընթաց, ադրբեջանական կողմը դարձյալ կգայթակղվի՝ ինչ-որ բան ձեռնարկել շփման գծում: Իրավիճակը շատ թեժ է: Հանրությունը նույնպես տաք է, այդ պատճառով էլ հռետորաբանությունն ավելի շատ է սրվում: Իրավիճակն իսկապես չափազանց վտանգավոր է»,- կարծում է Թոմաս դե Վաալը:
Հայաստանի քաղաքացու մարմին է հայտնաբերվել Կուր գետում՝ Կաչագիանի գյուղի մերձակայքում (Քվեմո Քարթլի, Արևելյան Վրաստան): Այս մասին «Նովոստի Գրուզիային» հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Հնդկաստանի խորհրդարանի կին պատգամավոր Փունամբեն Մադամը, որը ներկայացնում է Բհարաթիա ջանաթա փարթի» կուսակցությունը, կոյուղու մեջ է ընկել Ջալա Ռամնագար քաղաքում (Հուջարաթի նահանգ) լրագրողների հետ շփվելու ժամանակ: Այդ մասին, հաղորդել է Asian News International-ը:
Բելառուսը և Ռուսաստանը հանդես են գալիս Եվրասիական տնտեսական ﬕության շրջանակում պարտավորությունների անշեղորեն կատարման օգտին: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիﬕր Մակեյը Մինսկում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպումից հետո:
Մինսկը և Մոսկվան հանդես են գալիս ԱՊՀ-ի աշխատանքի առանձին տարրերի օպտիմալացման օգտին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները: Վիեննայում այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Վիեննա: Մայիսի 16-ին նախագահ Սարգսյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումների:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Ադրբեջանի թիմի ներկայացուցիչները և երկրպագուները, մրցավայրում թողնելով իրենց սպորտային հանդերձանքի մի մասը և Ադրբեջանի դրոշը, փախել են մրցավայրից, այնուհետև` Լվովից:
Մինչեւ 2060 թվականը կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով ավելի քան 1 մլրդ մարդ մշտապես ենթակա է լինելու աղետալի ջրհեղեղների վտանգին:
Գերմանիայի խորհրդարանն ակտիվորեն առաջ է տանում դիվանագիտական նախաձեռնությունը, որը, ամենայն հավանականությամբ, կարժանանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրույթին, գրում է Financial Times-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին երեկ Գաբալայում մասնակցել է եռակողմ հանդիպման, որին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Իսմեթ Յըլմազը:
Թբիլիսին հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, մայիսի 15-ին Գաբալայում (Ադրբեջան) հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այցով գտնվում է Վրաստանում: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և այլ պաշտոնատար անձինք, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հայաստանի ընտրությունը որոշում է Հայաստանի հետ համագործակցության մեր մակարդակը՝ բարեկամական, առանց ռազմավարական համագործակցության:
ԱՄՆ նախկին քարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է մտադրությունը՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում իր ամուսնուն՝ Բիլ Քլինթոնին, վստահել երկրի տնտեսության վերականգման գործը: Այս մասին դեմոկրատ թեկնածուն հայտարարել է կիրակի՝ ելույթ ունենալով Քենտուքի նահանգի Ֆորտ-Միտչել քաղաքում իր կողմնակիցների առաջ:
Ստամբուլի Մալթեփե շրջանում պայթյունի հետևանքով տուժել է 4 մարդ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր Վիեննայում հանդիպելու է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին:
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պլանավորում են անցկացնել համատեղ զորավարժություններ: Այս մասին, ըստ minval.az-ի, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր Ավստրիայի մայրաքաղաքում կանցկացնեն առաջին հանդիպումը Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումից հետո, որն ամենազգալին էր 1990-ականների կեսից ի վեր, գրում է TASS-ը:
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պայմանավորվել են համատեղ ուժերով ապահովել նավթագազատարների անվտանգությունը:
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման և ինքնիշխանության հարգման պարագայում: