Պոկլոննայա բլրին նոյեմբերի 29-ին սկսել են հավաքել տոնածառի՝ նմանակը չունեցող երաժշտական գունդ՝ ներսում պարահրապարակով:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի նախկին սիրեցյալը՝ Քրեսիդա Բոնասը, իր Instagram-ում տխուր մեջբերում է զետեղել ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ արքայազնի նշանադրության վերաբերյալ հայտարարությունից հետո։
Նախկին Հարավսլավիայի համար Հաագայի միջազգային տրիբունալի դատաքննության ընթացքում թույն խմած Բոսնիայի խորվաթական բանակի նախկին գեներալ Սլոբոդան Պրալյակը հիվանդանոցում մահացել է:
Ավստրալիայի Վիկտորիայի նահանգը կդառնա երկրում առաջինը, որտեղ կօրինականացվի էվթանազիան:
ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ նախապատրաստած նոր պատժամիջոցների մեծ փաթեթ ունի:
Թուրքիայի նախագահ Էրդողանը «օրհնություն» է բոլոր նրանց համար, որոնք դեմ են թուրքական բռնատիրությանը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին:
«ՌԴ-ի համար առավել կարևոր է տարածաշրջանում կայունությունը: Շատ կարևոր է, որ Եվրամիության հետ փաստաթղթի ստորագրման գործընթացը ներքին հակամարտություն չի առաջացրել ՀՀ-ում: Կարծում եմ, որ միայն դրա համար ՌԴղեկավարությունը բավարարվածություն է զգում»:
Չեխիայի՝ վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի գլխավորած կառավարությունը, որը գործում էր 2014 թվականի հունվարից, նոյեմբերի 29-ին հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին, երկրի նախագահ Միլոշ Զեմանը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր կաբինետը կնշանակի դեկտեմբերի 13-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել CNN հեռուստաալիքին պատասխան բոյկոտ հայտարարել այն հաղորդագրություններից հետո, թե հեռուստաալիքը բոյկոտելու է Սպիտակ տանը լրագրողների համար կազմակերպվող ամանորյա ընդունելությունը։
ԱՄՆ նախագահական ընտրարշավի շրջանում Դոնալդ Թրամփի կողմից Իրան-5+1 համաձայնագրի վերագնահատման հայտարարությունները նրա կողմից պաշտոնը ստանձնելուց հետո աստիճանաբար վերաճեցին այն վերանայելու գործընթացի…
Սաուդացի արքայազն Միթաբ բեն Աբդալան, որն ավելի վաղ գլխավորում էր ազգային գվարդիայի նախարարությունը, ազատ է արձակվել այն բանից հետո, երբ իշխանությունների հետ «ընդունելի համաձայնություն» է կնքել գանձարանին ավելի քան մեկ միլիարդ դոլար վճարելու վերաբերյալ:
Հայաստանն Իրանի համար վստահելի գործընկեր է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու քայլերը պատահական չեն:
Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալը (ՆՀՄՏ) նոյեմբերի 29-ին դադարեցրել է վճռաբեկ պալատի նիստն այն բանից հետո, երբ դատապարտյալներից մեկն իբր թույն է խմել: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ ՄԱԿ-ին առընթեր ՍԱՀ-ի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ, Ժնեւ է ժամանել միջսիրիական բանակցությունների երկրորդ օրը:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 360 անձի ձերբակալելու որոշում է ընդունել:
Իսպանիայում Մալագա-Սեւիլիա երթուղու մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից:
Դիրաբեքիրի Լիջե, Քոջաքյոյ, Քուլփ, Հազրո և Սիլվան գավառներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների պատրվակով 42 գյուղում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել:
Բոլոր գնացքների՝ Ուկրաինայի շրջանցմամբ երթեւեկությունը նոր երկաթուղագիծ՝ Ժուրավկա – Միլերովո կփոխադրվի մինչեւ տարեվերջ:
Ինդոնեզիայի Բալի կղզու միջազգային օդանավակայանը, որը մի քանի օր փակ էր Ագունտ հրաբխի ժայթքման պատճառով, վերսկսել է աշխատանքը:
Ինդոնեզիայում շուրջ 20 մարդ է զոհվել սողանքներից ու հեղեղումներից, որոնք առաջացրել է երկրի Արեւելյան Ճավայի նահանգում մոլեգնող ցիկլոնը:
Ջուզեպե Սալվատորե Ռիինան՝ Սալվատորե «Տոտո» Ռիինայի որդին, մեկ տարի կանցկացնի ուղղիչ բանտում։
Ազատություն, հավասարություն եւ մարդկային արժանապատվություն,սրանք են ըստ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման պլանավորում է ՉԺՀ-ի նախագահ, ՉԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հետ հանդիպում անցկացնել հնգօրյա ուղեւորության ժամանակ, որի ընթացքում նա այցելելու է Չինաստան, Հնդկաստան եւ Ֆրանսիա:
Հարավային Կորեայի Հետախուզության ազգային գործակալությունը կարծում է, որ նոյեմբերի լույս 29-ի գիշերը նոր բալիստիկ հրթիռի արձակումից անմիջապես հետո ԿԺԴՀ-ն կարող է նոր միջուկային փորձարկումներ կատարել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցը կներկայացնի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկրի եւ մի շարք պետությունների միջեւ հարաբերությունները ներկայում ավելի լավ են, քան անցյալում:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը կրկին մեկ օրով՝ մինչեւ նոյեմբերի 30-ի առավոտ, երկարաձգել է Բալի կղզու «Նգուրահ Ռայ» միջազգային օդանավակայանը փակելու կարգադրության գործողությունը, կղզի, որտեղ ակտիվացել է Ագունգ հրաբուխը:
ԿԺԴՀ-ն ավարտեց լիարժեք հրթիռամիջուկային ուժերի ստեղծումը: Այդ մասին ասված է երկրի Կենտրոնական հեռուստատեսության տարածած հայտարարության մեջ:
Հարավային Կորեայի զինվորականները հրթիռային զինավարժանքներ են անցկացրել ծովում, օդում եւ ցամաքում ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 29-ի երեկոյան արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հերթական հրթիռային փորձարկումը: