Դեսպանը չի ցանկացել անձամբ մեկնաբանություն անել հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` հավելելով, որ դեսպանությունը հայտարարություն կտարածի հանդիպումների վերաբերյալ»:
Աշխարհի բոլոր երկրները և միջազգային կառույցները պետք է հարգեն ինքնորոշման իրավունքի իրացումը, հարգեն այն ժողովուրդներին, որոնք պայքարում են ինքնորոշման իրավունքի իրացման համար: Ազգային ժողովում Էկվադորի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը կարգադրություն է տարածել Takata-ի անվտանգության բարձերով եւս 7 միլիոն ավտոմեքենա հետ կանչելու մասին, տեղեկացնում է BBC-ն:
Երկու օր է, ինչ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Նոր գյուղը, հատկապես «Վերժին Գյուլբենկյան» մայրանոցը` ներկայում Հայ ծերանոցը: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» կայքը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաման է տվել նախապատրաստել փաստաթղթերի նախագծերը՝ երկարաձգելու մի շարք երկրների պարենային մթերքների ներմուծման վրա սահմանված էմբարգոն, որոնք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել՝ կապված Ղրիմի բռնակցման ու Ուկրաինայի արևելքում առաջացած կոնֆլիկտի հետ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը կայցելի Ադրբեջան, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախարարների կաբինետին:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելով Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ադրբեջանի Հանրապետությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքից կգնի մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ոսկու 6 հանքերը, որոնք նրանք կոռուպցիոն ճանապարհով երկրից հափշտակել էին 10 տարի առաջ, գրում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը:
«Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային նշանակություն ունի Առաջին Հանրապետության օրվա խորհրդի բարձր գիտակցումը որպես հայոց պետականության հետագա ամրապնդման հրամայական», – իր խոսքում ընդգծել է Օլեգ Եսայանը:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն այսօր Բաքվում ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության կայքին:
Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բացասաբար չեն ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:
«Մենք տեղյակ էինք՝ ինչ է կատարվել Ուկրաինայում, և աշխատել ենք մեր քաղաքացիների անվտանգությունը պահպանել, դա մեր համար մեկ խնդիրն էր, իսկ երկրորդ քայլն արդեն այդ ֆեդերացիայի հետ ճանաչման խնդիրը պետք է լինի»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծեն Ադրբեջանն ու Հայաստանը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության կայքին, այս մասին, պատասխանելով Ադրբեջանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսանողների հարցերին, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
«Այն օրը, երբ ԱՄՆ-ը միջուկային հարված հասցրեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքին, աշխարհն ընդմիշտ փոխվեց»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Հիրոսիմայի Խաղաղության պուրակում:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին արգելել է 5 տարի ժամկետով մուտք գործել երկիր: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին Բեռլինում հունիսի 2-ին կընդունի Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
Մեկ տարի անց, ռուս սահմանապահները սկսեցին կատարել սահմանագծումը`հատուկ նշաձողեր ամրացնելով Դվանի, Դիցի եւ Խուրվալեթի գյուղերի դաշտերում, որտեղ հետագայում այդ նշաձողերն իրար միացնող փշալարարեր հայտնվեցին:
Շուրջ 3500 փախստական ու ներգաղթյալ է Եվրոպա ժամանել Միջերկրական ծովով 5 օրում, հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որին ընդդիմությունը մեղադրում է երկիրը կուլիսների հետեւից կառավարելու մեջ, մտադիր է ապագայի իր պլանները բաց նամակով հրապարակել մայիսի 30-ին:
Մեծ Բրիտանիայի ոստիկանության և հատուկ ծառայությունների սխալները հանգեցրել են այն բանին, որ ահաբեկչության մեջ կասկածվող մի քանի հարյուր մարդու տվյալ է ոչնչացվել:
Կրեմլում չեն կարծում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը դրական ազդեցություն կունենա գլոբալ տնտեսության և միջազգային գործերի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ներկայումս ընթանում է Azerspace-2 արբանյակի արտադրության գործընթացը: Այն նախատեսված է այն ուղեծիր արձակել 2017 թվականին: Ինչպես հայտնում է haqqin.az պորտալը, այս մասին The Business Year ամսագրի հետ զրույցում ասել է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն:
Սաուդյան Արաբիայի աստվածաբանների բարձրագույն խորհրդի անդամ Սալահ Բին Ֆաուզան ալ Ֆաուզանը թագավորության բնակիչներին արգելել է լուսանկարվել կենդանիների հետ:
Ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն հայրենիք վերադառնալուց հետո հայտարարել է, թե պատրաստ է ղեկավարել Ուկրաինան, եթե ժողովուրդը իրեն աջակցի, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանում արջը ներթափանցել է մանկապարտեզ: Այս մասին APA-ի հետ զրույցում տեղեկացրել է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի աշխատակից Ռագուբ Միրզոևը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պատմական այցը Հիրոսիմա սկսել է ամերիկյան «Իվակունի» ավիաբազա այցով, հայտնում է RIA Novosti-ն:
Այս տարի նշվում է Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության 25-ամյակը: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը` հանդես գալով Եվրամիության կողմից իրականացվող «Ադրբեջանում ինստիտուցիոնալ շինարարության ոլորտում գործունեության աջակցություն» (SİBA) նախագծի շրջանակում անցկացված համաժողովում:
Թուրքիայի իշխանություններն անսպասելիորեն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները երկրի բոլոր օդանավակայաններում:
Ստամբուլում այսօր վաղ առավոտից անցկացվում է հակաահաբեկչական օպերացիա: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Տոկիոյի միջազգային «Խանեդա» օդանավակայանի թռիչքուղում այրվել է Korean Air ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որում գտնվել է 302 ուղևոր և անձնակազմի 17 անդամները, հայտնում է BBC-ն: