Բաժիններ՝

Իսպանիայում յոթ մարդ է տուժել ռելսերից գնացքի դուրս ընկնելու պատճառով

Իսպանիայում Մալագա-Սեւիլիա երթուղու մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Անդալուսիայի մարզի արտակարգ ծառայությանը:

«Մալագա-Սեւիլիա ուղեգծին մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից, ինչի հետեւանքով յոթ մարդ վնասվածքներ են ստացել, նրանցից երեքը՝ լուրջ»,-ասված է արտակարգ ծառայությունների հաղորդագրության մեջ: El Mundo թերթը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:21-ին) Արաալ բնակավայրի շրջանում, երթուղու 19-րդ կիլոմետրի վրա. ռելսերից դուրս Է ընկել գնացքի երրորդ վագոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930