Բաժիններ՝

Բալիում հրաբխի պատճառով փակված օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Ինդոնեզիայի Բալի կղզու միջազգային օդանավակայանը, որը մի քանի օր փակ էր Ագունտ հրաբխի ժայթքման պատճառով, վերսկսել է աշխատանքը: Այդ մասին ասված է օդանավակայանի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ինդոնեզիայի իշխանությունները Բալի կղզու Նգուրահ-Ռայ միջազգային օդանավակայանը փակելու կարգադրությունը նոյեմբերի 28-ից երկարաձգել էին մինչեւ 30-ը: Սպասվում էր, որ օդանավակայանը փակ կլինի ընդհուպ մինչեւ նոյեմբերի 30-ի տեղական ժամանակով ժամը 07:00-ն (Երեւանի ժամանակով ժամը 03:00-ն): «Նգուրահ-Ռայ օդանավակայանը բացվել Է նոյեմբերի 29-ին տեղական ժամանակով ժամը 14:28-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:28-ին)»,-ասված է օդանավակայանի՝ Twitter-ում զետեղված հայտարարության մեջ: Նոյեմբերի 26-ին տեղի էր ունեցել Ագունգ հրաբխի՝ շաբաթվա ընթացքում երկրորդ ժայթքումը, ծխի սյունը բարձրացել էր մի քանի հազար մետր:

Երկրի իշխանություններն սպառնալիքի կարմիր մակարդակ էին սահմանել օդային տրանսպորտի համար եւ հարկադրված Էին փակել Բալիի եւ Լոմբոկի օդանավակայանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս