Բաժիններ՝

Օբաման Սի Ցզինպինի հետ հանդիպում է ակնկալում Շանհայում. CNN

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման պլանավորում է ՉԺՀ-ի նախագահ, ՉԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հետ հանդիպում անցկացնել հնգօրյա ուղեւորության ժամանակ, որի ընթացքում նա այցելելու է Չինաստան, Հնդկաստան եւ Ֆրանսիա: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քեթի Հիլին:

«Օբաման նախագահի կարգավիճակում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ սերտ համագործակցության հարաբերություններ է հաստատել մի ամբողջ շարք հարցերի շուրջ՝ գլոբալ տնտեսության զարգացումից մինչեւ մոլորակի կլիմայի փոփոխություններին հակազդելը: Օբաման ակնկալում է հանդիպում ունենալ իր նախկին գործընկերոջ հետ»,-հայտնել է նա:

Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի 44-րդ նախագահը շրջագայության է մեկնել նոյեմբերի 28-ին: Օբաման Շանհայում, որտեղ հույս ունի հանդիպել Սի Ցզինպինի հետ, ելույթ կունենա Երկրի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին նվիրված համաժողովում՝: Նյու Դելիում պետության նախկին ղեկավարը հանդիպում կունենա հնդիկ երիտասարդության 280 առավել հեռանկարային ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Փարիզում նույնպես նախատեսված է Օբամայի ելույթը, որի թեման եւ լսարանը չեն հրապարակվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս