Բաժիններ՝

Վիկտորիան կդառնա Ավստրալիայի առաջին նահանգը, որտեղ կթույլատրվի էվթանազիան

Ավստրալիայի Վիկտորիայի նահանգը կդառնա երկրում առաջինը, որտեղ կօրինականացվի էվթանազիան: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2019 թվականի կեսերին: Խորհրդարանում էվթանազիայի օրինականացման մասին օրենքի շուրջը բանավեճերը շարունակվել են շուրջ 100 ժամ, արդյունքում այն հավանության է արաժանացել:

Այնուհետեւ օրինագիծը կներկայացվի նահանգապետին՝ թագավորական հավանություն ստանալու համար:

«Ես հպարտանում եմ, որ մենք կարեկցանքի իրավունքը դրեցինք խորհրդարանական եւ քաղաքական գործընթացի կենտրոնում»,- հայտարարել է Վիկտորիայի նահանգապետ Դենիել Էնդրյուսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930