Ռուսաստանի բոլոր գնացքներն Ուկրաինիայի շրջանցմամբ կերթևեկեն մինչև տարեվերջ
Բոլոր գնացքների՝ Ուկրաինայի շրջանցմամբ երթեւեկությունը նոր երկաթուղագիծ՝ Ժուրավկա – Միլերովո կփոխադրվի մինչեւ տարեվերջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ ելույթ ունենալով III Երկաթուղային համագումարում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մինչեւ այս տարվա վերջն այդ ուղղությունը կաշխատի լրիվ ծավալով, եւ մենք գնացքների երթեւեկությունը լիովին կփոխադրենք նորմատիվային գրաֆիկին համապատասխան, դրանք 62 զույգ մարդատար գնացքներ են եւ 30 զույգ բեռնատար գնացքներ»,- ասել է նա:
137 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղին անցնում է Վորոնեժի եւ Ռոստովի մարզերի տարածքով: Ճանապարհին կառուցված են յոթ նոր երկաթուղային կայարաններ: