Բաժիններ՝

Թրամփը CNN-ը բոյկոտելու կոչ է արել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել CNN հեռուստաալիքին պատասխան բոյկոտ հայտարարել այն հաղորդագրություններից հետո, թե հեռուստաալիքը բոյկոտելու է Սպիտակ տանը լրագրողների համար կազմակերպվող ամանորյա ընդունելությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ CNN հեռուստաընկերությունը Սուրբ Ծննդյան առթիվ դեկտեմբերի 1-ին Սպիտակ տանը կայանալիք երեկույթին չի մասնակցի ի նշան Թրամփի հայտարարությունների հետ անհամաձայնության: «Հիանալի է, իսկ մենք պետք է բոյկոտենք CNN-ի ֆեյքային նորությունները:

Դրանց հետ գործ ունենալը ժամանակի իսկական կորուստ է»,-գրել է Թրամփը ի պատասխան Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հաղորդագրության, որն իր Twitter օգտահաշվում զետեղել է հրապարակում՝ «Սուրբ Ծնունդը շուտ է գալիս: Վերջապես՝ լավ նորություններ CNN-ից» մեկնաբանությամբ: Սպիտակ տանը ԶԼՄ-ների համար ընդունելությունը կկայանա դեկտեմբերի 1-ի ցերեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս