![](/banners/BeFunky-design.jpg)
Հարավկորեական հետախուզությունը չի բացառել նոր միջուկային փորձարկումը ԿԺԴՀ-ում
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/914174.jpg)
Հարավային Կորեայի Հետախուզության ազգային գործակալությունը կարծում է, որ նոյեմբերի լույս 29-ի գիշերը նոր բալիստիկ հրթիռի արձակումից անմիջապես հետո ԿԺԴՀ-ն կարող է նոր միջուկային փորձարկումներ կատարել: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները:
Հետախուզական գերատեսչության ներկայացուցիչը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, նշել է, որ հետախուզության գնահատումներով՝ ներկայիս հրթիռային արձակման նպատակը Միացյալ Նահանգներին այն փաստի ցուցադրումն է, որ նոր հրթիռը կարող է հասնել նրա մայրցամաքային մաս: Բացի դրանից, Փենյանն այս կերպ Պեկինին ցուցադրել է դժգոհությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների սահմանումից:
Եվս մեկ խնդիր էր՝ ժողովրդի ներքին միասնության ամրապնդումը, ասել է հետախուզության ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: