Բաժիններ՝

Իտալիայում հարկադիր աշխատանքների են դատապարտել մաֆիայի «պարագլուխների պարագլխի» որդուն

Ջուզեպե Սալվատորե Ռիինան՝ Սալվատորե «Տոտո» Ռիինայի որդին, մեկ տարի կանցկացնի ուղղիչ բանտում: Այդ մասին հայտնել է La Repubblica-ն:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ Ջուզեպե Սալվատորե Ռիինային, որը վտանգավոր է ճանաչվել հասարակության համար եւ գտնվում է հսկողության տակ, կասկածել են մի քանի օրենքների խախտման մեջ: Մասնավորապես, իտալացի մաֆիոզի որդին, ինչպես հայտարարում են իրավապահները, շփումներ է ունեցել թմրավաճառների հետ:

Ջուզեպե Սալվատորե Ռիինան ավելի վաղ դատվել է հանցավոր խմբի մասնակցության համար եւ գրեթե ինը տարի անցկացրել է բանտում: Նրա հայրը՝ Սալվատորե «Տոտո» Ռիինան, որը նաեւ հայտնի է որպես կոզա նոստրայի «պարագլուխների պարագլուխ», գրեթե երկու շաբաթ առաջ մահացել է 87 տարեկան հասակում: Նա մի քանի ցմահ բանտարկություն է ստացել բազմաթիվ սպանությունների կազմակերպման մեղադրանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս