Վրաստանի ամենախտաբնակ վայրը Թբիլիսին է
Թբիլիսին ամենախիտ բնակեցված վայրն է Վրաստանում. 1 քառակուսի կիլոմետրի վրա ապրում է մոտավորապես 2,2 հազար մարդ: Այդ մասին վկայում են 2014 թվականի մարդահամարի վիճակագրական տվյալները, որոնք զետեղված են «Սաքստատ» («Վրացստատ») ազգային վիճակագրական ծառայության կայքում:
Բնակչության խտության ցուցանիշով երկրորդ տեղն զբաղեցնում է Աջարիան: Այնտեղ 1 քառակուսի կիլոմետրի վրա ապրում է մոտավորապես 116 մարդ:
Առաջատարների եռյակը եզրափակում է Իմերեթի տարածաշրջանը՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա՝ 83 մարդ:
Նրան հաջորդում են Շիդա Քարթլիի (1 քառակուսի կիլոմետրի վրա՝ մոտավորապես 77 մարդ), Քվեմո Քարթլիի (1 քառակուսի կիլոմետրի վրա՝ մոտավորապես 66 մարդ) եւ Գուրիայի (ավելի քան 55 մարդ) տարածաշրջանները:
Գուրիային հաջորդում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանը: Վրաստանի այս մասում 1 քառակուսի կիլոմետրի վրա ապրում է մոտավորապես 44 մարդ: Այնուհետեւ գալիս է Կախեթը՝ երկրի գինու տարածաշրջանը (մեկ քառակուսի կիլոմետրի վրա՝ 28 մարդ):
Կախեթին հաջորդում Է Սամցխե-Ջավախեթին՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա՝ 25 մարդ:
1 քառակուսի կիլոմետր վրա մոտավորապես 17 մարդ է ապրում Մցխեթի-Մթիանեթի տարածաշրջանում:
Պարզվել է, որ Վրաստանի ամենաքիչ բնակեցվածը Ռաչա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթի տարածաշրջանն է: Այնտեղ 1 քառակուսի կիլոմետրի վրա ապրում է յոթ մարդ: