«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այն, որ հետաքննությունը գրեթե փակուղի է մտել, հարկավոր է սկսել Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննությունը»,-Interfax-ը մեջբերում է նրա փաստաբան Վադիմ Պրոխորովի խոսքերը:
Թերևս հնարավոր կլիներ կանխել մարդկության դեմ իրականացված նման այլ հանցագործությունները, եթե հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչվեր և դատապարտվեր. այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում։
Ադրբեջանը օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայային սև ցուցակում է ներառել:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Վրաստանին 60 մլն դոլարի վարկի հատկացումը:
Երևանի կենտրոնում ցուցարարներին Բաղրամյան պողոտայից հեռացնելու ժամանակ հայ ոստիկանները ձերբակալել են թվով 46 մարդու:
Թուրքական գեներալները կքննարկեն Սիրիա ներխուժելու նախապատրաստման հարցը:
Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունում:
Դուշանբեում երիտասարդ կինը, որը ենթադրաբար, համաձայն չի եղել ամուսնու երկրորդ կին ունենալու որոշման հետ, փորձել է ջուրը նետվելու միջոցով իր երեք անչափահաս երեխաների հետ ինքնասպան լինել:
Հունաստանի կառավարությունը պլանավորում է երկարեցնել «բանկային արձակուրդները» ևս մի քանի օրով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հունաստանի բանկային շուկայի ներկայացուցիչներին, ովքեր այսօր մասնակցել են Հունաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ բանակցություններին:
Ռուս հայտնի էքսցենտրիկ գործարար, մեկենաս, հայտնի ֆերմեր, իսկ նախկինում նաև «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը փակել է իր Սլոբոդայում գտնվող իր տան դռները, սկսել է վաճառել գույքը ու գնացել է Լեռնային Ղարաբաղ, գրում է vesti.ru-ն:
Ռազմավարական հետազոտությունների ռուսական կենտրոնը իր կայքում տպագրել է «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության «Ռուսաստանն աշխարհում» նախագիծը, որտեղ ներառված է ընթացիկ տարվա ապրիլի 22-28-ը ընկած ժամանակահատվածում տպագրված համաշխարհային մամուլի նյութերի վերլուծությունը: Նյութերը նվիրված են եղել ռուսական թեմաներին:
Ֆրանսիայի պատմական մարզեր Շամպայնը, Բուրգունդիան նախօրեին համալրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ ամերիացի ոստիկանները աջակցություն կցուցաբերեն իրենց օդեսացի գործընկերներին:
Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում»:
Ռուսական մաֆիան, օգտվելով ֆինանսական ճգնաժամից, ընդլայնում է իր ազդեցությունը Եվրոպայում, գրում է իտալական La Stampa թերթը:
Եվրոյի փոխարժեքը իենի ու դոլարի նկատմամբ համաշխարհային ֆոնդային բորսաներում նվազել է Հունաստանում հանրաքվեի նախնական արդյունքների ֆոնին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը :
Սիրիայի բանակը երկրի արևմուտքում գտնվող Համա նահանգում 27 զինյալ է ոչնչացրել, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին:
Այսօր Շիրվան քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 30 մարդ է տուժել, 2 մարդ մահացել է, հայտնում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը:
«Էխո Մոսկվին», անդրադառնալով քիչ առաջ Երևանում Բաղրամյան պողոտայում վերականգնված տրանսպորտային երթևեկությանը, նշում է, որ երթևեկելի մասը բացելուց հրաժարվողներին ոստիկանությունը ձերբակալել է:
«Մենք մեր հույն գործընկերներին ցանկանում ենք որքան հնարավոր է արագ ձեռք բերել անհրաժեշտ փոխհամաձայնություն վակատուների հետ ու ընդունել այն որոշումները, որոնք լավագույս կնպաստեն այդ երկրում տնտեսական ու սոցիալական կայունությանը»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հեռանում է քաղաքականությունից, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որը հաստատում է Վրաստանի հետ դատապարտյալների արտահանձնմանը վերաբերող պայմանագրի խզումը:
Թբիլիսիում շենք է փլուզվել, որի փլատակների տակ է մնացել 4 մարդ: Փրկարարները մեկին կարողացել են հանել փլատակների տակից, մյուս երեքը մահացել են:
Երեկ Սանդրինգեմ դղյակում կայացել է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտայի մկրտության հանդիսավոր արարողությունը:
Թուրքիայի հարավարևմտյան Մանիսա նահանգում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 15 մարդ, որոնք բոլորն էլ Թուրքիայի քաղաքացիներ են:
Նավթի համաշխարհային գները նվազում են ներդրողների մտավախությունների ֆոնին, որ Հունաստանը կարող է դուրս գալ եվրոգոտուց, ինչպես նաև եվրոյի նկատմամբ դոլարի ամրապնդման հետևանքով, ինչի մասին վկայում են առևտրի տվյալները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անդրեյ Մակարևիչը «Նորությունների ռուսական ծառայությանը տված հարցազրույցում» մեկնաբանել է սեփական մահվան մասին լուրերը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լատինական Ամերիկա այցն սկսել է Էկվադորից: Սա 2013թ. Հռոմի պապ դառնալուց ի վեր արդեն նրա երկրորղ շրջագայությունն է Լատինական Ամերիկայի երկրներով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է ներկայացրել:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իր հայրենակիցները «համարձակ ընտրություն» են կատարել՝ քվեարկելով այն պայմանների դեմ, որը վարկատուները ներկայացրել էին Աթենքին վարկի դիմաց, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: