Բաժիններ՝

SpaceX-ի արձակած իսպանական արբանյակը դուրս է եկել ուղեծիր

SpaceX ընկերությունը մարտի 6-ին Falcon 9 տանող հրթիռի միջոցով հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել իսպանական Hispasat 30W-6 կապի արբնայակը՝ շուրջ 6 տոննա քաշով: Այս մասին ընկերությունը հայտնել է Twitter-ում:

«Հավաստում ենք Hispasat 30W-6-ի հաջող ելքը գեոստացիոնար ուղեծիր»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընկերությունում հայտարարել են, որ Hispasat-ը խոշորագույն գեոստացիոնար արբանյակն է, որը SpaceX-ը երբեւէ արձակել է: Ապարատը նախատեսված է Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների երկրներին հեռահաղորդակցական ազդանշանի փոխանցման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031