Բաժիններ՝

Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարն առաջարկել է անայցագիր ռեժիմ սահմանել ՌԴ-ի հետ

Իրանի Իսլամական Խորհրդի Մեջլիսի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերին, որը գլխավորում է երկրի պատվիրակությունը Սարատովում հրավիրված Առաջին տնտեսական համաժողովում, առաջարկել է երկկողմ անայցագիր ռեժիմ սահմանել Իրանի եւ Ռուսաստանի համար։

«Իրանի եւ Ռուսաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանումը կօգնի երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է Բորուջերին համաժողովի շրջանակներում կայացած նստաշրջանում: Նա հավելել է, որ մեծ հեռանկարներ է տեսնում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ փոխգործակցության բնագավառում: Երկու երկրների քաղաքացիների անայցագիր տուրիստական ուղեւորությունների համաձայնագիրը Ռուսաստանը եւ Իրանն ստորագրել են 2017 թվականի մարտին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031