Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ Կիմ Չեն Ընի եղբոր սպանության պատճառով

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հայտնել է Փհենյանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ անցյալ տարվա փետրվարին Մալայզիայի մայրաքաղաքի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդի եղբոր սպանության համար VX մարտական թունավոր նյութի կիրառման մեղադրանքով։

«ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է սպանության համար քիմիական զենքի օգտագործումը»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Դրանում նշված է, որ Միացյալ Նահանգները բացահայտել է Կիմ Չեն Նամի սպանության համար Հյուսիսային Կորեայի կողմից VX թունավոր նյութի կիրառումը, որը վերագրվում  է քիմիական զենքի դասին: Լրացուցիչ պատժամիջոցները սահմանվում են 2018 թվականի մարտի 5-ից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031