
Շրի Լանկայի իշխանություններն արտակարգ դրություն են սահմանել անկարգությունների պատճառով

Շրի Լանկայում արտակարգ դրություն է սահմանվել բուդդայականների եւ մուսուլմանների կրոնական համայնքների միջեւ մի քանի օր շարունակվող անկարգություններից հետո: Այդ մասին հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Կառավարությունը սահմանափակումներ է մտցրել, որպեսզի «խստագույն միջոցներ ձեռնարկի» այն անձանց նկատմամբ, ովքեր բախումներ են հրահրում համայնքների միջեւ:
Մարտի 5-ին ավելի վաղ Շրի Լանկայի Քանդի խոշոր քաղաքում անկարգությունների պատճառով պարետային ժամ էր սահմանվել: Երկու համայնքների միջեւ հակամարտությունը բորբոքվել է վերջին մեկ տարում այն բանից հետո, երբ բուդդայականները մուսուլմաններին մեղադրեցին այն բանում, որ նրանք մարդկանց պարտադրում են իսլամ ընդունել եւ ավերում են բուդդայական ճարտապարետական հուշարձանները, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: