Բաժիններ՝

Բելգիայի բնակիչներին սկսել են յոդային պաստեղներ բաժանել ի դեպս միջուկային աղետի

Բելգիայի դեղատները մարտի 6-ից միջուկային անվտանգության նոր պլանին համապատասխան կկարողանան անվճար յոդային պաստեղներ տալ բոլոր ցանկացողներին:

Այդ մասին երեկոյան հայտնել են Բելգիայի զանգվածային լրատվամիջոցները: Հրապարակումների համաձայն՝ յոդային պաստեղները թույլ են տալիս սահմանափակել վահանաձեւ գեղձի քաղցկեղի զարգացումը միջուկային աղետներից հետո:

Բելգիայի ատոմակայանների մերձակայքում մեծ ռիսկի գոտու բնակիչներն արդեն օգտվում են նման անվճար ծառայությունից: Ինչ վերաբերում է երկրի մնացած մասին, ապա ձեռքի տակ նման պաստեղներ ունենալու հանձնարարականներն ավելի վաղ հասցեագրված էին երեխաներին, հղի կանանց, կերակրող մայրերին, մանկամսուրների, դպրոցների եւ այլ կոլեկտիվների ղեկավարներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս