
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ի դեմ մաքսեր սահմանել

gԱՄՆ-ը Եվրամիությունից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր կսահմանի, եթե նա չվերացնի արգելքներն ամերիկյան արտադրանքի ճանապարհին: Մարտի 6-ին Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը,
«Եվրամիությունը լավ չի վերաբերվում մեզ: Շատ անարդարացի իրավիճակ է ստեղծվել առեւտրի բնագավառում,- ասել է Թրամփը:- Նրանք կարող են անել, ինչ ցանկանան: Բայց եթե նրանք դա անեն, ապա այդ ժամանակ մենք մեծ՝ 25 տոկոս հարկ կսահմանենք նրանց ավտոմեքենաների համար»:
Թրամփն ընդգծել է, որ իր գլխավոր խնդիրներից մեկն է համարում ամերիկացի աշխատավորների եւ ամերիկյան ընկերությունների պաշտպանությունը: «Եթե Եվրամիությունը վերացնի իր սոսկալի արգելքներից մի քանիսը, որոնք թույլ չեն տալիս մեր արտադրանքը մատակարարել այնտեղ, ապա այդժամ մենք կարող ենք սկսել խոսել»,- հավելել է Միացյալ Նահանգների ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: