Բաժիններ՝

«Կեմերովո, մենք քեզ հետ ենք». ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ ծաղիկներ են դրվում ի հիշատակ հրդեհից զոհվածների

Ի հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու խաղալիքներ են թողնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեսպանատան առջև դրված ծաղիկների հետ կար հետևյալ գրությունը` «Կեմերովո, մենք քեզ հետ ենք»:

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկվել է խոշոր հրդեհ, որի հետևանքով գրանցված վերջին տվյալներով զոհերի թիվը 64-ն է: Հոսպիտալացվել է 14 մարդ, այդ թվում և 3 երեխա, 53-ը բուժումը ստանում են ամբուլատոր պայմաններում: Որոշ աղբյուրներ մարտի 26-ին հայտնել էին 16 անհետ կորածի մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ժամանել է Կեմերովո, տեղի ունեցածը «հանցավոր անփութություն» է անվանել՝ հորդորելով համապատասխան մարմիններին տալ կատարվածի իրավական գնահատականը: Նա նաև կոչ է արել կասկածի տակ չառնել զոհերի ու տուժածների մասին հրապարակվող պաշտոնական տեղեկատվությունը: Նախագահն այցելել է հրդեհից հոսպիտալացվածներին:

Կեմերովո քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ ցավակցական հեռագրեր են ուղարկվել ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս