Նահանգապետ Տուլեևի տեղակալը ծնկաչոք ներողություն է խնդրել Կեմերովոյի հրդեհի համար
Կեմերովոյի մարզի նահանգապետի տեղակալ Սերգեյ Ցիվիլեւը Խորհուրդների հրապարակում հավաքվածների առջեւ ծնկի է իջել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից հետո, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր հայտնվել են այս ծանր իրադրության մեջ եւ ցանկանում եմ ծնկի գալ ձեր առջեւ»,-ասել է Ցիվիլեւն ու ծնկի իջել: «Միշտ էլ ծանր իրավիճակում, երբ իրոք ցավալի ու դժվար է եղել, մարդիկ ծնկաչոք ներողություն են խնդրել իրարից»,-պարզաբանել է պաշտոնյան: Ներկայում տարերային ակցիան, որի ընթացքում հնչել են նաեւ Կուզբասի նահանգապետ Աման Տուլեեւին պաշտոնաթող անելու կոչեր, շարունակվում է
Հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ է դարձել 69 մարդ, 60-ից ավելի տուժածներ դիմել են բուժօգնության, նրանցից 15-ը գտնվում է ստացիոնարում: Նաեւ տեղեկատվություն կա անհայտ կորածների մասին, բայց նրանց վերաբերյալ տարբեր թվեր են հայտնում: