Բաժիններ՝

Ռուսական ԶԼՄ-ներն օբյեկտիվորեն չեն լուսաբանում իրադարձությունները. հարցում

Ռուսաստանցիների կեսից պակաս մասն է այն կարծիքին, որ ռուսական զանգվածային լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ օբյեկտիվորեն են լուսաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, վկայում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՀԿՀ) հարցման արդյունքները:

Այսպես, ռուսաստանցիների 45 տոկոսը կարծում է, որ ռուսական ԶԼՄ-ները երկրում տեղի ունեցող իրադարձություններն ընդհանուր առմամբ օբյեկտիվորեն են լուսաբանում, հարցման մասնակիցների 41 տոկոսը հակառակ համոզմունքն ունի, 14 տոկոսը դժվարացել է պատասխանել: Կարծիքների ամենամեծ անհամապատասխանությունը դիտվել է 2014 թվականի մարտին. այդ ժամանակ «օբյեկտիվորեն» տարբերակն ընտրել էր ռուսաստանցիների 60 տոկոսը, «ոչ օբյեկտիվորեն»-ը՝ 23 տոկոսը:

2016 թվականի հունիսին ցուցանիշները համընկել են. տեսակետներից յուրաքանչյուրն ունեցել Է կողմնակիցների 43-ական տոկոս: 2017 թվականի հունիսին այն մասին, որ ռուսական ԶԼՄ-ները երկրում տեղի ունեցող իրադարձություններն ընդհանուր առմամբ օբյեկտիվորեն են լուսաբանում, հայտարարել էր հարցվածների 47 տոկոսը, «ընդհանուր առմամբ ոչ օբյեկտիվորեն» պատասխանն էր տվել 40 տոկոսը, 13 տոկոսը դժվարացել էր պատասխանել: Ռուսական ԶԼՄ-ներին նվիրված հարցումն անցկացվել է ապրիլի 28-29-ին ՌԴ 53 սուբյեկտների 104 բնակավայրերում. դրան մասնակցել է 1500 ռուսաստանցի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,6 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս