Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ կիրառված ընտրություններին մասնակցելու արգելքը հանվել է
Միլանի դատարանի որոշմամբ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ կիրառված՝ ընտրություններին մասնակցելու արգելքը հանվել է:
Բեռլուսկոնին մի քանի տարի առաջ զրկվել էր այդ իրավունքից այն բանից հետո, երբ ֆինանսական խարդախությունների գործով ճանաչվել էր մեղավոր: Արդյունքում, նա չէր կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվեցին նախորդ տարի, հետևաբար չի կարող հավակնել վարչապետի կամ այլ բարձր պաշտոնի:
Դատարանի որոշմամբ, եթե Իտալիայում նոր ընտրություններ անցկացվեն, ապա Բեռլուսկոնին կարող է ներկայացնել իր թեկնածությունը: