«Սահմանային լարվածության չնվազելը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բոլոր համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն, ու մեր շետադրումները դրան են ուղղված»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Քչերը գիտեն, որ բազմաթիվ իսլամիստական կազմակերպություններ, որոնց ԱՄՆ-ը և Եվրոպան ճանաչել են որպես ահաբեկչական, կռվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրա դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի կողմից, գրում է գերմանական Bild պարբերականը։
Սանկտ Պետերբուրգում տեղի իշխանությունները փողոցների փոսերը վերանորոգել են Photoshop-ի օգնությամբ, հաղորդում է 24tv.ua-ն։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման զինյալները, որոնք շրջափակման մեջ են Իրաքի Մոսուլ քաղաքում, կարող են ներթափանցել Սիրիա, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը։
Ռազմական տեխնիկայով հերթական ավտոշարասյունն է Թուրքիայի Գազիանթեպ քաղաքից ուղևորվել Իրաքի հետ սահմանակից Սիլոպի քաղաք, հայտնում է Anadolu գործակալությունը։
Վրաստանը նախկինի պես պատրաստ չէ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Զինված ընդդիմությունն այսօր դարձյալ գրոհել է Հալեպի արևմտյան շրջանները, որոնք գտնվում են Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ, հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր՝ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին։
Հայաստանի վիզա ստանալու հայտերի էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի Չինաստանի քաղաքացիների համար: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Մոսկվայում նոյեմբերի 4-ին հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ՝ կապված կանխատեսվող մառախուղի հետ, հայտնում է նորությունների «Մոսկվա» գործակալությունը՝ հղում կատարելով Հիդրոմետկենտրոնին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, մեկնաբանել է երկու երկրների հարաբերությունները, հայտնում է Anadolu գործակալությունը։
Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ։ Դատավորները վճռել են, որ դաշինքի կազմից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի հաստատումը, հայտնում է AP-ն։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընդունելության հրավերներ է բաժանել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, գրում է USA Today-ը։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն պետք է միջամտի համաշխարհային հակամարտությունների լուծմանը։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 6%-ով առաջ է անցել Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից՝ ընտրությունների անցկացումից 5 օր առաջ, գրում է Reuters-ը։
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան էներգետիկ համագործակցության հարցեր կքննարկեն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ղազախստանի առևտրի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմմա Նիքոլսոնի՝ Բաքու այցի ժամանակ։
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ իտալական ոստիկանությունը բռնություն է կիրառում և անօրինական կերպով ներգաղթյալներին ու փախստականներին վտարում է սահմանի ընդունման կետերից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 12-18-ը պետք է իրականացնեն լայնամասշտաբ զորավարժություններ՝ նպատակ ունենալով ստուգել զորքերի ղեկավարման համակարգերն ու դաշտային պայմաններում զենքին տիրապետելու կանոնները, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ռուսական «Պոբեդա» լոուկոստեր-ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) պատրաստվում է հրաժարվել դեպի Երևան չվերթերից: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրին։
Բացի Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից նա նաև տեղում ծանոթացավ հայ-ամերիկյան ռազմական գործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին: Նա հանդիպեց այն ամերիկացի զինծառայողներին, ովքեր աջակցում են ենթասպաների դպրոցում առաջին անգամ մարտական բուժակների ուսուցման գործին լծված իրենց հայ գործընկերներին: Ընդ որում, ուսուցման ծրագիրը մշակվել է ամերիկյան ծրագրի նմանությամբ:
Արա Պետրոսյանի ստեղծած ընկերությունը 4 տարում հայտնվել է ԱՄՆ-ի արագ զարգացող 500 ընկերությունների շարքում տարում հայտնվել է ԱՄՆ-ի արագ զարգացող 500 ընկերությունների շարքում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է կառավարության վճիռը, որը նախատեսում է քրեական պատիժ սահմանել երկրի ղեկավարին վիրավորելու համար, հայտնում է BBC-ն։
Ռուսաստանը կարող է նոյեմբերի 8-ից միակողմանի կարգով կասեցնել օդային հաղորդակցությունը Տաջիկստանի հետ։ Դա կապված է Դուշանբեի մերժման հետ՝ «Ժուկովսկի» օդանավակայանում համաձայնեցնել չվերթերը ռուսական ընկերությունների հետ։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին կոչ է արել Մոսուլում գտնվող զինյալներին, ինչպես նաև քաղաքի բնակիչներին դիմադրություն ցուցաբերել իրաքյան զորքերին, հայտնում է Interfax-ը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է ամերիկացի ընտրողներին, որ այն ամենը, ինչին իրեն հաջողվել է հասնել կառավարման 8 տարիների ընթացքում, կարող է հօդս ցնդել ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտության դեպքում։
4.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նոյեմբերի 3-ին Կենտրոնական Իտալիայում, հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ներառել է կազմակերպության՝ մամուլի թշնամիների ցանկում (Predators of Press Freedom), հայտնում է BBC-ն:
Նախնական տեղեկություններով՝ Պակիստանի Կարաչի քաղաքում երկու գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, սակայն զոհերի թիվն ավելանում ե։ Տուժել է մոտ 40 մարդ։
Սիրիացի ապստամբները հրաժարվել են մինչև ուրբաթ երեկո հեռանալ Հալեպից, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հալեպում տեղակայված Fastaqim խմբավորման հանձնակատար Զաքարիա Մալահիֆիջին։
RIA «Դերբենտ» գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտին, հայտնում է, որ ակադեմիայի մի խումբ գիտնականներ բողոք են հայտնել և փաստացի արգելում են ուսումնասիրել Ադրբեջանի պատմությունը՝ առանց Բաքվի հետ համաձայնեցման: