ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստում է ելույթի երկու տեքստ՝ մեկը՝ հաղթանակի դեպքում, մյուսը՝ ընտրություններում պարտության, հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Քլինթոնի շտաբի ներկայացուցչին:
Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Քրուգմանը աղետ է որակել ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունները:
Հանրապետական կուսսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում հաղթում Է 30 նահանգներում: Այս տվյալները, որոնք պատրաստվել են Էքզիթփոլերի եւ ձայների հաշվման նախնական արդյունքների հիման վրա, ներկայացրել են տեղական մի շարք ԶԼՄ-ներ:
Թրամփի կողմնակիցներն ուրախ են, Քլինթոնի կողմնակիցները՝ անհանգիստ. «Ամերիկայի ձայն»
Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թուրքիայի նախագահ Էրդողանը գնալով ավելի բռնակալ է դառնում: Ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ կուսակցության թուրքական խորհրդարանի 11 անդամների ձերբակալությունը վերջինն է Էրդողանի բռնապետական քաղաքականության երկար շարանում:
«Ամերիկացիներն առաջընթաց են ակնկալում». Մաքքեյն. «Ամերիկայի ձայն»
«Մենք պետք է մեր զգոնությունը բարձր պահենք՝ հաշվի առնելով Ադրբեջանում վատթարացող տնտեսական իրավիճակը և հասկանալով, որ Ալիևի վարքագծով պայմանավորված, ելնելով նախկին փորձերից, երբ ամեն անգամ վատանում էր իրավիճակը, ինքը փորձում էր առաջնագծում իրավիճակը սրել, որ հանրության ուշադրությունը շեղի»:
Ադրբեջանական առեւտրային բանկերը կենտրոնական բանկի կողմից պաշտոնական փոխարժեքի հրապարակումից հետո շարունակում են կամայականորեն բարձրացնել դոլար-մանաթ փոխարժեքը:
Պաշտոնական Բաղդադը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորքի ընտրատեղամասերից մեկը, որպեսզի քվեարկի:
Թուրքիայում Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկ է ձերբակալվել, որը փորձել է Սիրիայի Շանլըուրֆա շրջանից անցնել Թուրքիայի տարածք:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստում է ելույթի երկու տեքստ` հաղթանակի և պարտության:
«Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան պետք է գնահատել՝ որպես ամփոփիչ: Հայաստանն ու Իրանը վերջին տարում իրականացրել են որոշակի քայլեր, ու ժամանակն է, որպեսզի այդ քայլերն ամփոփվեն, մշակվեն նոր ծրագրեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
ՌԴ տնտեսության աճը 2017 թվականին կկազմի 1%, 3 տարվա ընթացքում դինամիկան կբարելավվի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևին։
«Համայնքն այնքան էլ գոհ չէ երկու թեկնածուներից, բայց, ընդհանուր առմամբ, աջակցում է դեմոկրատներին: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա ընդհանուր գիծը կշարունակվի, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քլինթոնն այն անձն է, ով հայ-թուրքական դիվանագիտության գործընթացին անձամբ է մասնակցել, կարծում եմ, որ ուշադրությունը մի փոքր կարող է ավելին լինել»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը քվեարկել է Նյու Յորքում իր ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլիթոնի հետ, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Այսօր Օդեսայի նահանգային վարչակազմի դիմաց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հակառակորդները խնջույք են կազմակերպել, հայտնում է dumskaya.net-ը։
Ֆրենսիս Ֆուկույաման BBC-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստանին, ասում է, որ ուժեղ պետությունն առաջին հերթին էֆեկտիվ պետությունն է։
«Մաղթում ենք, որ մոտակա շաբաթներին նախատեսվող ԵԱՀԿ ՄԽ հանդիպումը դրական լիցք հաղորդի բանակցային գործընթացին»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին։
Քաղաքական հայտնի գործիչ, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման BBC-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությանը, նշել է, որ «այն եղել է ոչ միանշանակ»։
BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է քաղաքական հայտնի գործիչ, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի հետ հարցազրույցը, որն արվել է Ստենֆորդի համալսարանում։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել ԱՄՆ նախագահական ընտրություններին, Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, Սիրիայի հակամարտությանը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը առաջատար է Նյու Հեմփշիր նահանգի երեք բնակավայրերում, որի ընտրողները ամենաառաջինն են քվեարկում նախագահական ընտրություններում, հայտնում է USA Today հեռուստաալիքը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի պաշտոնից հեռանալու որոշմանը երկրի կառավարությունը կաջակցի, հայտնում է Interfax-ը։
«Եվրահանձնաժողովին իրոք բացասական զեկույց Է ներկայացվելու, արդեն ոչ առաջին անգամ: Նույնիսկ վերջին զեկույցը զգալի չափով քննադատական Էր: Եվրահանձնաժողովը շատ սթափ, շատ իստակ ու խիստ քննադատաբար հանրագումարի կբերի այն, թե ինչ վատ բան Է տեղի ունենում Թուրքիայում: Դա, ցավոք, չափազանց շատ Է»,- ասել Է բարձրաստիճան դիվանագետը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հասարակական դիվանագիտության հարցերով բաժնի տնօրենի տեղակալ Լիլիան Այալան այցելել է Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի թուրքական հատվածի շինարարության առաջին փուլը կավարտվի այս տարեվերջին, Anadolu գործակալությանը հայտնել է Թուրքիայի Կարսի մարզի նահանգապետ Ռահմի Դողանը։
«Բաքուն մինչ այսօր հրաժարվում է իրականացնել պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել գագաթաժողովների ընթացքում, անում է ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն»,- ասաց Նալբանդյանը:
Արտգործնախարարը հայտարարել է, որ Գերմանիան մշտապես եղել է ոչ թե Թուրքիայի կողմից, այլ Թուրքիայի դեմ նախաձեռնությունների կողքին: Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչ օրս թուրքական կողմը Գերմանիայից պահանջել է իրեն հանձնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) 4 հազարից ավելի անդամների, սակայն նրանցից ոչ մեկին գերմանական կողմը չի հանձնել պաշտոնական Անկարային: Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` քուրդ զինյալները Գերմանիայի տարբեր շրջաններում գումար են հավաքում, և Գերմանիայի ղեկավարությունը քաջատեղյակ է այդ փաստին:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ զարգացող բազմակողմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ բարեկամական, մշակութային եւ հոգեւոր կապերը դարերի պատմություն ունեն, այնուամենայնիվ կա մեծ ներուժ՝ առավել զարգացնելու եւ սերտացնելու փոխշահավետ հարաբերությունները տարբեր մակարդակներում, իրականացնելու բազմաթիվ ծրագրեր, որոնց կյանքի կոչման հարցում նշանակալի դերակատարություն կարող են ունենալ խորհրդարանական բարեկամական խմբերը:
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի ճանապարհներից մեկում գրունտի փլուզման հետեւանքով վիթխարի ձագար է գոյացել: Դրա երկարությունը կազմում Է 30 մետր, լայնությունը՝ 27 մետր, իսկ խորությունը՝ 15 մետր: