Բաժիններ՝

Բաքվում դադարեցվել է նաև ջրամատակարարումը

Ադրբեջանում գրանցված լայնամաշտաբ հոսանքազրկման արդյունքում դադարեցվել է նաև մայրաքաղաք Բաքվի ջրամատակարարումը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ազերսու» ընկերության պարզաբանմամբ՝ ջրամատակարարումը դադարեցվել է, քանի որ Քուր գետի ջրի մաքրման կայանները հոսանքազրկման պատճառով չեն կարողացել գործել:

Այն վայրերում, որտեղ ջուրը պոմպերի միջոցով ենթաարտեզյան հորերից է քաշվում, նույնպես ջրամատակարարումը դադարեցվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031