
Սիրիայի օդուժը Դերաայի նահանգում հարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերին. Al Mayadeen

Դերաայի նահանգի (Դամասկոսից 110 կիլոմետր) հարավ – արեւմուտքում հուլիսի 2-ին «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների դիրքերը ենթարկվել են Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածների: Ինչպես հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը, ահաբեկիչների առաջադիրքերին ավիահարվածներ են հասցվել Թոֆասում եւ Մզեյրիբում։
«Ջեբհաթ ան Նուսրայի» հրոսակախմբերը փորձել են գրոհել սիրիկան բանակի առաջավոր բնագծերը Թել Էլ Աշավարիի բլուրների մոտ, բայց հակահարված են ստացել:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այդ հարձակման ընթացքում զոհվել են մի քանի զինծառայողներ, այդ թվում երկու սպա, սիրիացի գեներալ վերքեր է ստացել: «Ջեբհաթ ան Նուսրան» իր ձեռքին է պահում Ջումրուք Էլ Քադիմայի եւ Էն Նուեյմայի շրջանները, որտեղից զինյալները գնդակոծում են Դերաա վարչական կենտրոնի բնակելի թաղամասերը, որը գտնվում է սիրիական բանակի պաշտպանության ներքո: Դա հանգեցնում է զոհերի եւ տուժածների թվի աճի խաղաղ բնակիչների, այդ թվում կանանց եւ երեխաների շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: